Ազատություն

Ազատություն ասելով հասկանում եմ կյանքի , սիրո և խոսքի ազատություն: Այն հիմնականում իմ կյանքում ոչ մի էական փոփուխության չի ենթարկել: Ես չեմ կորցրել իմ պատասխանատվության զգացումը, ես գիտակցում եմ, որ ազատ լինելը չի ենթադրում ամենաթողություն ու ստորություն, նույնիս ամենաբարի նպատակների քողի ներքո: Ես գիտեմ որ դժվար է լինելու ազատ լինելը, ես գիտեմ, որ շատ գայթակղությունների եմ բախվելու, բայց ես չեմ հանձնվելու, որովհետև իմ ազատությունն իմ պատասխանատվությունն է, իմ ազատությունն իմ մերձավորի ուրախությունն է, իմ ազատությունը իմ բանականությունն է, իմ ազատությունը դու ես:

Թողնել մեկնաբանություն